Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Ucraft Next. Այժմ բիզնեսի օնլայն կառավարումը ավելի քան պարզ է
News 06/06/2024 22:16

Երեք տարվա համառ ու նվիրված աշխատանքի արդյունքում թողարկվել է Ucraft Next-ը, որը Ucraft-ի հիմնադիրները ոչ թե պարզապես արդիականացում, այլ հեղափոխություն են համարում:

«Մեր նոր հարթակը անխափան կերպով համատեղում է էլեկտրոնային առևտրի հզոր հնարավորությունները, ինտուիտիվ նախագծման գործիքները և արհեստական բանականության վրա հիմնված առաջադեմ գործառույթները՝ բիզնեսներին հնարավորություն տալով նախագծել, գործարկել և մեծացնել իրենց առցանց խանութները աննախադեպ հեշտությամբ և արդյունավետությամբ», – հայտնում է ընկերության համահիմնադիր Գևորգ Բալյանը:

Այս պրոդուկտի հիմնական հատկանիշներն են առցանց խանութի համակողմանի կառավարումը, ինտուիտիվ դիզայնի գործիքներով կայքերի ստեղծումը և արհեստական բանականությամբ շահառուների փորձի օպտիմալացումն ու  անհատականացումը:

«Մենք անչափ շնորհակալ ենք մեր օգտատերերին՝ ավելի քան 1 միլիոն մարդկանց ամբողջ աշխարհում, որոնք վստահում ու աջակցում են մեզ: Ձեր կարծիքը կարևոր դեր է ունեցել Ucraft Next-ի ձևավորման գործում, և մենք ուրախ ենք հասանելի դարձնել ձեզ առցանց բիզնեսի ապագան», – օգտատերերից բացի՝ համահիմնադիրն առանձնահատուկ շնորհակալ է ներդրողներին ու թիմակիցներին՝ հավատի ու աջակցության համար:

Ucraft Next-ը կայքեր և օնլայն խանութներ ստեղծելու ամենաարագ և պարզ տարբերակն է: Իսկ թե ինչպես այս նորարարական հարթակը կարող է փոխել ձեր բիզնեսի ապագան, կարող եք բացահայտել Ucraft Next-ից 14 օր անվճար օգտվելու հնարավորությամբ: