Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Համակարգչային գրագիտություն մեծահասակների համար. AITC/EIF կենտրոնը սկսում է սոցիալական ծրագիր
News 11/06/2024 14:04

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրը։

Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց համակարգչային գրագիտության անհրաժեշտությունը, AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է այս սոցիալական ծրագիրը, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։
Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝

  • Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ),
  • Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
  • Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
  • Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),
  • WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
  • Մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ և կիրթ օգտագործման կանոնները և շփման մշակույթը,
  • Բազային Էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։

Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։

Գրանցվել կարող եք՝ զանգահարելով նշված հեռախոսահամարին՝ +37493556810 կամ պարզապես գրելով ֆեյսբուքյան էջին: