Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Արտավազդ Մինասյան. Պետությունը նպատակաուղղված ուզում է նեղել ու թուլացնել հայկական բիզնեսն ու ձեռներեցներին
News 17/06/2024 19:09

Արդեն 10 տարի է, gg-ի հաջողության պատմությունը մոտիվացնում է շատերին՝ հիմնելու բիզնես Հայաստանում ու զարգանալու՝ մեծացնելով աշխարհագրությունը: Ոգեշնչված gg-ի օրինակով՝ սեփական փորձի այդպիսի պատմություն ունի Krisp-ի և մի շարք ստարտափների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

«2016-ին սկսեցի մտածել ստարտափ հիմնելու մասին, և այդ ժամանակ կային մի քանի ընկերություններ, որոնք բիզնես համակարգում մշակույթ էին փոխում։ gg-ն որպես ստարտափ, առաջիններից էր: Խաչատուրի հետ ծանոթացա Բարքեմփի ելույթից, որտեղ պատմում էր, թե ինչպես է ստեղծելու տասմիլիարդանոց ընկերություն: Կարող եմ վստահ ասել, որ gg-ի և մյուս հայկական ստարտափների հաջողությունն էր, որ ոգեշնչեց ինձ՝ գնալու ստարտափի հիմնադիրի փշոտ և դժվարին ճանապարհով: Տասը տարի անց gg-ն Հայաստանի ամենահաջողված բրենդներից է՝ բազմահազար հաճախորդներով և հազարավոր գործընկերներով»:

Արտավազդ Մինասյանին զայրացրել է gg-ի նկատմամբ վերաբերմունքը: Նա տպավորություն ունի, որ «պետությունը նպատակաուղղված ուզում է նեղել ու թուլացնել հայկական բիզնեսն ու ձեռներեցներին. ուժային կառույցների գործելաոճը՝ վերաբերվել գործարարին որպես հանցագործի, առավելագույնս աբսուրդ է ու միայն խարխլում է մեր պետության հիմքերը»:

Հիշեցնենք՝ հայկական gg ընկերության դեմ հարուցվել է քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու հասարակական գործունեությունն է: Գործունեության ընթացքում ընկերությունը զբաղվածությամբ է ապահովել հազարավոր մարդկանց մտնելով ՀՀ խոշոր հարկատուների ցանկի մեջ:

Ընկերությունն ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի: Կանգնած է նաև Արցախի հայության կողքին: Արցախի լիարժեք շրջափակման բոլոր օրերին Խաչատուր Գրիգորյանը եղել է Արցախում, իսկ հայրենիքից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո շատերի համար հենց gg-ն է ապահովել աշխատանք և օժանդակություն: