Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Formula VC-ն ներդում է կատարել StarsHunt ստարտափում
News 20/06/2024 15:14

Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։

Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 19-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ Formula VC-ն 3,4 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

StarsHunt-ն առաջարկում է ինտերակտիվ հարցազրույցներ AI հավաքագրողի հետ: Արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող հավաքագրողը տեսազանգի միջոցով հաղորդակցվում է թեկնածուներից յուրաքանչյուրի հետ՝ նրանց պատասխանների հիման վրա անհատականացված լրացուցիչ հարցեր տալով: StarsHunt-ի AI հավաքագրողը պատրաստ է շուրջօրյա տարբերակով հարցազրույցներ վարել թեկնածուների հետ։

«StarsHunt-ը վերափոխում է տաղանդների հավաքագրման գործընթացը՝ արհեստական բանականության վրա հիմնված HR օգնականի միջոցով: Տաղանդների հավաքագրումը կարևոր են ցանկացած բիզնեսի համար, և մենք ուրախ ենք աջակցել StarsHunt-ի նորարարական մոտեցմանը»,- նշել է Formula VC վենչուրային ֆոնդի համահիմնադիր և գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։

«Formula VC-ի հետ համագործակցությունը մեծապես կնպաստի աշխարհի ամենաառաջատար AI հավաքագրող ստեղծելու մեր ջանքերին», – նշեց StarsHunt-ի համահիմնադիր և նախագահ Ֆեդի Մելիքսեթյանը:

Formula VC վենչուրային ֆոնդը աջակցում է վաղ փուլում գտնվող տաղանդավոր և նորարար թիմերին: Ֆոնդի նպատակը մեկն է. սատարել ստարտափներին մասնագիտական ցանցով և ռեսուրսներով նրանց աճի կարևոր փուլերում, որպեսզի նրանք գլոբալ մակարդակում դառնան առաջատարներ իրենց ոլորտներում: