News

Ucraft Next-ը բրիտանական eCommerce Awards 2024-ում միանգամից երկու հեղինակավոր անվանակարգում է առաջադրվել

Ucraft Next-ը սկսել է իր ճամփորդությունն աշխարհում։ Հարթակը բրիտանական eCommerce Awards 2024-ում առաջադրվել է միանգամից երկու հեղինակավոր անվանակարգում։ Այս միջոցառումն ամեն տարի իր շուրջ է հավաքում օնլայն վաճառքի ոլորտի առաջատարներին։

Հայկական ընկերության համար սա eCommerce ոլորտի ապագան ձևավորելու և նորարարական հարթակ ստեղծելու ջանքերի լավագույն գնահատականն է։

Հիշեցնենք՝ երեք տարվա համառ ու նվիրված աշխատանքի արդյունքում վերջերս թողարկված Ucraft Next-ը Ucraft-ի հիմնադիրները ոչ թե պարզապես արդիականացում, այլ հեղափոխություն են համարում: Այս պրոդուկտի հիմնական հատկանիշներն են առցանց խանութի համակողմանի կառավարումը, ինտուիտիվ դիզայնի գործիքներով կայքերի ստեղծումը և արհեստական բանականությամբ շահառուների փորձի օպտիմալացումն ու  անհատականացումը:

Ucraft Next-ը կայքեր և օնլայն խանութներ ստեղծելու ամենաարագ և պարզ տարբերակն է: Իսկ թե ինչպես այս նորարարական հարթակը կարող է փոխել ձեր բիզնեսի ապագան, կարող եք բացահայտել Ucraft Next-ից 14 օր անվճար օգտվելու հնարավորությամբ:
Share