Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Synthflow-ը 7.4 միլիոն դոլար է ներգրավել Krisp-ի ու Singular-ի հիմնադիրներից
News 08/07/2024 13:27

Krisp-ի և BigStory վենչուրային հիմնադրամի համահիմնադիր Արտավազդ Մինասյանն ուսումնասիրել է հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման ցիկլը:

«2017-2019 թվականներին հիմնադրվում են Krisp-ը, 10Web-ը և PodCastle-ը, և այս տարիներին ներգրավում ենք ավելի քան 45 միլիոն դոլար: 2022-ին սկսում ենք BigStory VC-ն՝ հայ հիմնադիրներին աջակցելու տեսլականով: 2023-ին նախասաղմնային ներդրում ենք անում Synthflow ընկերությունում»:

Օրերս TechCrunch-ը գրել էր, որ Synthflow-ը ներգրավել է 7.4 միլիոն դոլար ներդրում Singular-ից և Krisp-ի հիմնադիրներից:

Այս ստարտափը 2023-ի գարնանը հիմնադրվելուց ի վեր՝ ընդհանուր առմամբ ներգրավել է 9.1 միլիոն դոլար՝ ընդգծելով ներդրողների բուռն հետաքրքրվածությունը գեներատիվ արհեստական ​​բանականության կիրառման հարցում:

Ստարտափն արդեն 1000 օգտատեր ունի, ինչը ցույց է տալիս, որ արհեստական բանականության գործիքներ բիզնես ներմուծելու ախորժակ կա կամ գոնե դրանք փորձարկելու ցանկություն: AI գործիքները խոստանում են հեշտ հասանելի արտադրողականության ձեռքբերումներ:

Synthflow-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Հակոբ Աստաբացյանի խոսքով՝ նոր ներդրումը կուղղվի R&D-ին:

«Մենք շատ գաղափարներ ունենք։ Մենք հստակ գիտենք, թե ինչ է պետք հաճախորդներին», – ասել է նա TechCrunch-ին:

Հակոբ Աստաբացյանին են միացել եղբայրը՝ Ալբերտը, որը նույնպես աշխատել է նրա հետ նախկինում առանց կոդերի ստարտափի վրա. և Սասուն Միրզախան-Սաքին, որը թիմին բերում է ծրագրային ապահովման ինժեներական և CTO-ի փորձ:

Թեև Synthflow-ի պրոդուկտը մեկնարկել է անգլալեզու զանգերի սպասարկմամբ, քանի որ դրա ամենամեծ շուկաները անգլախոս են, այժմ ավելացրել է գերմաներեն և ֆրանսերեն տարբերակները:

Ստարտափի թիրախը սպասարկման ոլորտն է: Արհեստական բանականության տեխնոլոգիաները կարողանում են հեռախոսազանգերին պատասխանել մարդուն նման՝ շուրջօրյա ու գրեթե անթերի: Ստացվում է, որ բիզնեսում զանգերիի կենտրոնի գործառույթն այլևս կարող են ստանձնել տեխնոլոգիաները:

«AI-ը կարող է դա անել ավելի մատչելի ու հուսալի, իսկ մարդիկ կարող են անել այլ բաներ», – ձայնային օգնության մասին ասել է գործարարը: