Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
BDO Armenia-ն և Orion Worldwide Innovations-ը մեկնարկում են այլընտրանքային ներդրումային միջավայրի զարգացման՝ Power Consulting Days ծրագիրը
News 09/07/2024 12:08

Աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական ցանցերից մեկի՝ BDO-ի անդամ BDO Armenia-ն և ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող Orion Worldwide Innovations-ը հայտարարում են Հայաստանում Power Consulting Days ծրագրի մեկնարկի մասին:

Power Consulting Days-ը սեմինարների, գործնական մասնագիտական միջացառումների շարք է, որի ընթացքում բիզնեսները կստանան ներդրումների և այլ ուղղություններով անհրաժեշտ գիտելիք հայաստանյան և համաշխարհային առաջատար մասնագետներից, կլսեն հաջողության պատմություններ։ Մասնակիցները մանրամասն կծանոթանան նաև տվյալ պահին տնտեսության ընթացիկ վիճակին, ներդրումների հետ առնչվող ՀՀ օրենսդրական դաշտին և վերջին փոփոխություններին։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

2022 թվականին կորպորատիվ վենչուրային կապիտալի (CVC) ֆինանսավորումը հասել է տպավորիչ ծավալի՝ 55,1 միլիարդ դոլարի։ 2023-ին մասնավոր կապիտալի կողմից կառավարվող ակտիվներն ամբողջ աշխարհում հասել են շուրջ 4,7 տրիլիոն, իսկ վենչուրային կապիտալի կառավարվող ակտիվները՝ 1,2 տրիլիոն դոլարի։

Ծրագիրն, ըստ էության, 12-ամսյա մենթորական ակումբ է, որը նպատակ ունի օժանդակել Հայաստանում տնտեսության զարգացմանը՝ այլընտրանքային ներդրումների գծով բիզնեսներին խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

«Հայաստանում ներդրումային ոլորտում կան բազմաթիվ չպարզաբանված հարցեր, որոնք անիրազեկության դեպքում կարող են խնդիրներ առաջացնել կարևոր որոշումներ կայացնելիս: Խորհրդատվական օրերի շարքը նախատեսված է միջին և մեծ բիզնեսների համար, որոնք պրոֆեսիոնալ խորհրդատվության կարիք ունեն։ Այստեղ կարող ենք նշել մի քանի խումբ․ նորարարական ընկերություններ, ուղղակի գումար տնտեսած և ներդրում կատարելու պատրաստ կազմակերպություններ, ֆոնդեր, վենչուրային ընկերություններ և հրեշտակ ներդրողներ։ Մասնակիցների հետ աշխատելու են ոլորտի առաջատար և, կարևորը, ներդրումների բնագավառում գործնական և խորհրդատվության փորձ ունեցող մասնագետներ»,- նշել է BDO-ի գործընկեր, հարկային, միջազգային առևտրի և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը։

«Մենք այլընտրանքային ներդրումները դիտարկում ենք որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի տնտեսական աճը խթանելու տեսակետից։ Քանի որ այլընտրանքային ներդրումներն առաջարկում են դիվերսիֆիկացված պորտֆել, ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն և, որպես կանոն, ավելի ցածր տատանողականություն՝ ավանդական ակտիվների դասերի համեմատ»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը:

Ծրագրի ընթացքում կգեներացվի այլընտրանքային ներդրումների միջավայրի միտումների համայնապատկեր, որը կընդգրկի առավել նկատելի միտումները և հաջողված կարգավորումները։

Ծրագրի յուրաքանչյուր խորհրդատվական օր ունի նաև գործնական մաս, որի ընթացքում մասնակիցները կստանան գործնականում կիրառելի գիտելիք, այլ արժեքավոր տեղեկություններ և կունենան փորձագետների հետ խորհրդակցելու հնարավորություն:

Power Consulting Days-ի ընթացքում առանձնացվելու են նաև Հայաստանում այլընտրանքային ներդրումային դաշտի զարգացման կարևոր ուղղությունները:

Բի-Դի-Օ Արմենիա-ն, Բի-Դի-Օ Ըքքաունթինգը, Թաքս ընդ Լիգըլը և Բի-Դի-Օ Ըդվայզորին հանդիսանում են աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական միջազգային ցանցերից մեկի՝ ԲիԴիՕ-ի անդամ։ Հիմնադրված լինելով 1963 թվականին՝ ԲիԴիՕ-ն Հայաստան մուտք է գործել 2010թ. և կարճ ժամանակում, իր շուրջը համախմբելով պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ, հաջողությամբ ընդլայնել է տրամադրվող ծառայությունների ցանկն՝ ապահովելով առաջատար դիրքերից մեկը հայաստանյան շուկայում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։