Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 21/07/2024
News 22/07/2024 16:10

Ներկայացնում ենք Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններով հայաստանցիների կողմից Google Play և App Store հարթակներից վերջին մեկ ամսվա ընթացքում ներբեռնվող առաջատար անվճար հավելվածները 2024թ. հուլիսի 21-ի դրությամբ:

Google play

Առաջին տեղում Temu առցանց առևտրի հարթակն է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Yandex Navi նավիգացիոն համակարգի հավելվածը։ Telegram հաղորդակցական հարթակն երրորդն է։ Չորրորդ տեղում է Wildberries առևտրային հարթակը: Yandex Maps հարթակն եզրափակում է հնգյակը։ TikTok սոցիալական տեսահարթակը վեցերորդն է։ Health Connect առողջության և ֆիտնեսի հավելվածը յոթերորդ հորիզանականում է։ QR Barcode scanner հարթակը ութերորդն է։ Իններորդ տեղում է Ozon առևտրային հարթակը։ Տասնյակը եզրափակում է Snapchat-ը։

Ինչ վերաբերում է հայկական հավելվածներին, ապա առաջատար 100 անվճար հավելվածների շարքում դրանք հետևյալն են.

  • 15. POPUTI` ուղևորափոխադրումների հայկական հարթակ։
  • 18. acba digital՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 21. Telcell Wallet` առցանց վճարումներ։
  • 24. Idram & IDBank՝ առցանց վճարումներ և թվային բանկինգ։
  • 25. ID Plus` բոնուսային հարթակ։
  • 30. Varord.am՝ վարորդական վկայականի թեստեր։
  • 31. List.am՝ առցանց հայտարարությունների հարթակ։
  • 32. My Viva՝ բջջային օպերատորի հավելված։
  • 37. Yerevan City` առևտրային ցանցի հավելված։
  • 38. EasyWallet` առցանց վճարումներ:
  • 39. My Ameria` թվային բանկինգ և առցանց վճարումներ:
  • 41. Barev`  ծանոթությունների հարթակ։
  • 44. Fastex կրիպտոարժույթի առք ու վաճառքի հարթակ։
  • 53. Ardshinbank՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 60. Դարձիր Վարորդ՝ վարորդական վկայականի թեստեր։
  • 61. My Team AM՝ բջջային օպերատորի հավելված։
  • 70. CashMe` առցանց վարկավորման հարթակ։
  • 86. InecoMobile առցանց վճարումներ և թվային բանկինգ։
  • 90. AMIO Mobile թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 93. Glovo` սննդի և այլնի առաքման հարթակ։
  • 94. AEB Mobile՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 95 Converse Mobile` թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 99. Yerevan Mall առևտրային հավելված։

App Store

Temu առցանց առևտրի հարթակը առաջինն է։ VigogoHealth հավելվածն երկրորդն է, իսկ Yandex Navi նավիգացիոն համակարգը` երրորդը։ Չորրորդ հորիզոնականում է Google Maps նավիգացիոն հավելվածը:  Yandex Maps հարթակն եզրափակում է հնգյակը։ Yerevan Mall առևտրային հավելվածը վեցերորդն է։ TikTok-ն յոթերորդ տեղում է, իսկ ութերորդը` WhatsApp հաղորդակցական սոցցանցն է։  Իններորդ հորիզոնականում Youtube տեսահարթակն է։ Թոփ տասնյակի վերջին հավելվածը Instagram սոցիալական ցանցն է։

Առաջատար անվճար 100 հավելվածների շարքում տեղ են զբաղեցրել հետևյալ հայկական հավելվածները.

  • 2. VigogoHealth` առողջության և ֆիտնեսի հավելված։
  • 6. Yerevan Mall առևտրային հավելված։
  • 23. ArmFlix ֆիլմերի դիտման հավելված։
  • 27. Telcell Wallet՝ առցանց վճարումներ։
  • 36. Idram & IDBank՝ առցանց վճարումներ և թվային բանկինգ։
  • 37. ID Plus` բոնուսային հարթակ։
  • 40. acba digital՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 45. Yerevan City` առևտրային ցանցի հավելված։
  • 49. My Viva (MTS)՝ բջջային օպերատորի հավելված։
  • 57. My Ameria՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ:
  • 61. Fastex կրիպտոարժույթի առք ու վաճառքի հարթակ։
  • 65. Fast Shift առցանց վճարահաշվարկային համակարգ։
  • 67. Kinodaran՝ ֆիլմերի դիտման հավելված։
  • 76. Glovo` սննդի և այլնի առաքման հարթակ։
  • 84. InecoMobile առցանց վճարումներ և թվային բանկինգ։
  • 86. gg` ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հարթակ։
  • 87. Fast Wallet` առցանց վճարումներ։
  • 92. ONEX` միջազգային առաքումների ծառայություն։
  • 95. Earlyone` հերթերի կառավարման հարթակ։
  • 97. Ardshinbank՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։