Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Դիլիջանում ընթանում է 10-րդ «Արմաթ» տեխնոճամբարը
News 25/07/2024 18:49

Հուլիսի 19-28 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվում է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: Հայաստանի բոլոր մարզերից մասնակիցները կմիավորվեն կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալու հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։ Սա հետագայում նրանց հնարավորություն կընձեռի առավել համարձակ շարունակելու իրենց դասընթացները, հետագայում առավել ճկուն կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում։ 

Ճամբարին մասնակցելու են նոր Արմաթներ հաճախող և նույնիսկ Արմաթ չհաճախող պատանիները: Նպատակն է՝ խտացված օրակարգով, մասնակիցներին հիմնովի պատկերացում տալ ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի: Այս 9 օրերի ընթացքում Տեխնոճամբարը խթանում է պատանիների թիմային մտածելակերպը, բացահայտում նրանց ուժեղ և թույլ կողմերը, սովորեցնում հետադարձ կապի հմտությունը և արդյունակենտրոն աշխատանքը:

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած է՝ ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, Ողջ մնալու արվեստի վարժանքներ, առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջև, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ և այլն։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխությունըտեղի կունենա հուլիսի 27-ին:

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներն են VMware, Adobe, ZCMC, Մասիս և Մոսկվայի Տուն ընկերությունները: