Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Ընթացքի մեջ է Sevan Startup Summit 2024
News 26/07/2024 23:18

Աշխարհի տարբեր վայրերից ժամանած ստարտափերներ, տեխնոդեմքեր ու ներդրողներ նորարարական գաղափարներով ու լուծումներով կրկին Սևանի ափին են: Sevan Startup Summit 2024-ի շրջանակում 7 օր մասնակիցները փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման ու նոր ներդրումների ներգրավման հնարավորություն ունեն:

Նորարարական միտքը բազմաբևեռ է ու անսահմանափակ՝ առողջապահությունից մինչև սպասարկման ոլորտ, կրթությունից ու արվեստից մինչև գյուղատնտեսություն ու նորաձևություն:

Այս տարի ամենամյա վրանային բիզնես ճամբարն ընդլայնել է աշխարհագրությունը: Տարեցտարի ՍՍՍ-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Կազմակերպիչների ակնկալիքներն առավել քան արդարացված են՝ հաջորդ տարի նոր ավելի բարձր նշաձողի հասնելու վստահությամբ:

Հաջողության ցուցիչներից մեկը ՍՍՍ-ի կազմակերպիչների համար երբևէ Սևանա բիզնես ճամբարին մասնակցած ստարտափների մասնակցությունն է ՍՍՍ-ին արդեն որպես գործընկեր, մենթոր ու ներդրող: