Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Դիլիջանում կայացավ  10-րդ «Արմաթ» տեխնոճամբարը
News 29/07/2024 17:48

Հուլիսի 19-28 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվեց «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: Հայաստանի տարբեր մարզերից մասնակիցները միավորվեցին կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալով հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։

Ճամբարին մասնակցեց 100-ից ավել երեխա ՀՀ տարբեր մարզերից՝ ինչպես նոր ներդրված Արմաթներից, այնպես էլ վաղուց Արմաթներ հաճախող և նույնիսկ Արմաթ չհաճախող պատանիներ։ Տեխնոճամբարը կապող օղակ հանդիսացավ բոլոր մարզերի պատանիներին իրար կապելու, ընկերացնելու և ապակենտրոն կրթություն ապահովելու համար:

Անցկացվեց ռոբոտաշինության մրցույթ, լողի, ֆուտբոլի միջջոկատային առաջնություններ, ինտելեկտուալ խաղեր, ազգային պարի դասընթաց, ՈՄԱ վարժանքներ՝ կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, ժայռամագլցում, հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ և այլն։ Հաղթող ջոկատները պարգևատրվեցին։

Նպատակն էր՝ խտացված օրակարգով, մասնակիցներին հիմնովի պատկերացում տալ ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի: Այդ 9 օրերի ընթացքում Տեխնոճամբարը խթանեց պատանիների թիմային մտածելակերպը, բացահայտեց նրանց ուժեղ և թույլ կողմերը, սովորեցրեց հետադարձ կապի հմտությունը և արդյունակենտրոն աշխատանքը:

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր՝ ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, Ողջ Մնալու Արվեստի վարժանքներ (ՈՄԱ), առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջև, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ և այլն։

Մրցանակաբաշխություն

Մրցանակաբաշխությունը կայացավ հուլիսի 27-ին, որտեղ «Տեխնոճամբարի» 8 ջոկատները մրցում էին հետևյալ 5 անվանակարգում՝ ռոբոտաշինություն (հաղթեց  2-րդ ջոկատը) ինտելեկտուալ խաղ (հաղթեց  6-րդ ջոկատը), լավագույն կրակային պատրաստություն (հաղթեց 2 արմաթցի), ֆուտբոլ (հաղթեց  6-րդ ջոկատը) և լող (հաղթեց 2 արմաթցի):

2024 թվականի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներ՝ , VMware, Adobe, ZCMC, Մասիս և Մոսկվայի Տուն, կազմակերպիչ՝ Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն (ԱՏՁՄ)