Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հայկական EasyDMARC-ը 20 միլիոն դոլար ներդրում է ստացել
News 17/09/2024 13:16

EasyDMARC ընկերությունը ներգրավել է 20 միլիոն դոլար ֆինանսավորման A փուլում: Ներդրումն արել է Radian Capital ընկերությունը: Սա նշանակալի ձեռքբերում է ընկերության համար՝  հնարավորություն տալով շարունակել ընդլայնել իր գործունեությունը և ավելի ամրապնդել իր դիրքերն էլեկտրոնային փոստի անվտանգության համաշխարհային շուկայում:

Ընկերության առաջարկած լուծումը պաշտպանում է էլեկտրոնային փոստի կեղծումից: Ստուգելով ուղարկողի իսկությունը՝ DMARC-ն ապահովում է, որ ստացված էլեկտրոնային նամակներն իսկապես այդ աղբյուրից լինեն:

EasyDMARC-ը B2B SaaS ընկերություն է, որը պարզեցնում է էլեկտրոնային փոստի անվտանգությունը և նույնականացման գործընթացը՝ հասանելի դարձնելով այն բոլոր բիզնեսներին: Դա արվում է տիրույթի ենթակառուցվածքի պաշտպանության միջոցով՝ ապահովելով նամակների օրինականությունը: Սա օգնում է նաև կանխել ֆիշինգը:

Այս ներդրումով EasyDMARC-ը նախատեսում է խթանել համաշխարհային ընդլայնումը` ներդրումներ կատարելով իր թիմում և տեխնոլոգիաներում: Ընկերությունը կընդլայնի իր թիմերը բիզնեսի բոլոր գործառույթներում և կբարելավի աշխատանքները՝ ամբողջ աշխարհում իր ձեռնարկատիրական հաճախորդներին անթերի ծառայություն մատուցելու համար:

«EasyDMARC-ը պատրաստ է օգտվելու հսկայական և դեռևս չշահագործված շուկայական հնարավորություններից, որն առաջացել է Google-ի և Yahoo-ի կարգավորիչ պահանջների և աճող ֆիշինգային հարձակումների պատճառով: EasyDMARC-ի նկատմամբ շուկայի մեծ հետաքրքրությունը ընդգծում է նրա առաջադեմ լուծումների արժեքը, որոնք թույլ են տալիս ընկերություններին արդյունավետ կերպով կարգավորել, կառավարել և մոնիտորինգի ենթարկել DMARC անվտանգության ստանդարտը: Մենք շատ ուրախ ենք, որ EasyDMARC-ի հետ անցնելու ենք այս ճանապարհը», – ներդրումն այսպես է մեկնաբանել Radian Capital-ի տնօրեն Դանա Սադովնիկը:

2018 թվականին Գերասիմ Հովհաննիսյանի և Ավագ Առաքելյանի կողմից հիմնադրվելուց ի վեր EasyDMARC-ն ունեցել է մեծ աճ՝ հավաքելով ավելի քան 83 հազար հաճախորդ ավելի քան 130 երկրից: Ֆինանսավորման փուլը նաև ընդգծում է հայկական ստարտափ էկոհամակարգի աճող թափը, որը գրավում է համաշխարհային ներդրողների ուշադրությունը: