Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Pandai Education ընկերությունն արժանացավ WITSA ստարտափների համաշխարհային գավաթին WCIT2024/DigiTec շրջանակում
News 10/10/2024 11:11

Մալայզիան ներկայացնող Pandai Education ընկերությունն արժանացավ Նորարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի՝ WITSA-ի համաշխարհային գավաթին (WITSA World Cup (WWC))։ Զոհարի կոչվող մարտահրավերի գավաթի (Zohari Challenge Trophy) համար իրենց նորարարական լուծումներով մրցում էին 16 ստարտափներ և տեխնոլոգիական ընկերություններ աշխարհի 10 երկրներից, որոնց գործունեության շրջանակն ընդգրկում էր կյանքի բոլոր ոլորտները՝ կրթություն, առողջապահություն, բանկային գործ, առևտուր, թվային գովազդների օպտիմալացում, այլ։

«WITSA համաշխարհային գավաթը կարևոր մրցանակ է, որը խթանում է գլոբալ տեխնոլոգիական նորարարությունը։ Համախմբելով աշխարհի խոստումնալից ձեռնարկատիրական մտքերը՝ մենք նպաստում ենք աջակցության, գործընկերության և ներդրումների էկոհամակարգի զարգացմանը, որոնք կձևավորեն տեխնոլոգիաների ապագան»,- նշել է Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), տնօրեն Դր. Դեն Ի Քհուն միջոցառման ավարտին։

WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի ունեցավ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում, Երևանում, հոկտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մրցույթին մասնակցում էին ստատափներ 10 երկրներից (Իսպանիա, Ռումինիա, Հունաստան, Հայաստան, Հորդանան, Մալայզիա, Եգիպտոս, Հունաստան, Միացյալ Թագավորություն, Բահրեյն), որոնցից յուրաքանչյուրում անց էր կացվել մրցույթի տեղական փուլը և հաղթողները ներկայացնում էին իրենց երկիրը Հայաստանում անցկացվող համաշխարհային գաղաթի խաղարկման ընթացքում։

WITSA-ի համաշխարհային գավաթում Հայաստանը ներկայացնում էին Երևանում օգոստոսին հաղթող ճանաչված Text’nPayMe և AllClean ստարտափները՝ ցուցադրելով նորարարական մոտեցումներն ու ազդեցիկ լուծումների հայկական ներուժը։

WCIT2024/DigiTec-ի շրջանակներում հոկտեմբերին, երեք օր շարունակ ստարտափ ընկերությունները ներկայացրին իրենց գաղափարներն ու գործունեությունը․ եզրափակչում մրցեցին Մալայզիայից ժամանած երկու ընկերություններ։

Հաղթող ճանաչված Pandai Education ընկերության հարթակը, օգտագործելով անհատականացված կրթական գործիքներ և գնահատման մեթոդաբանություն, խթանում է ուսուցման գործընթացը։ Այն գրավել էր ժյուրիի ուշադրությունն իր մասշտաբայնությամբ և ազդեցությամբ ինչպես ուսուցիչների, այնպես էլ ուսանողների շրջանում։

«Pandai Education-ի հաղթանակը կարևոր ձեռքբերում է ոլորտի համար, և մենք անչափ հպարտ ենք տեսնելու մրցույթի եզրափակչում մրցող կազմակերպություններին, որոնք ներկայացրին իրենց նորարարությունները։ WITSA համաշխարհային գավաթը ստեղծվել է՝ խթանելու և տարածելու տեխնոլոգիական առաջընթացը սահմաններից դուրս, և Pandai-ի հաղթանակը լավագույնս արտացոլում է այն գլոբալ ազդեցությունը, որը այս մրցույթը կարող է ունենալ։ Այս միջոցառումը նշանավորում է նորարարությունը, ձեռնարկատիրությունը և համագործակցությունը, որոնք WITSA-ի առաքելության հիմնաքարերից են»,-նշել է Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), նախագահող Դր. Շան Սիան։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը Մարզահամերգային համալիրում, որի շրջանակում անցկացվեց նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։