Նոյեմբերի 15-ին Դվին դահլիճում տեղի կունենա SILICON MOUNTAINS 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին։ Արդեն 7-րդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը:
«Դեռևս 2019թ. Սիլիկոն Մաունթինս գագաթաժողովը անդրադարձել էր արհեստական բանականության (ԱԲ) թեմային։ Այն ժամանակ ԱԲ-ը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի և ոչ իրական տեխնոլոգիա։ Սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, և ԱԲ-ի համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։
Արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության, կառավարման և կրթության ոլորտներում։ Այն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական մյուս ոլորտները, առաջիկա տարիներին կլինի առանցքային՝ երկրի տնտեսությունում և մեր առօրյա կյանքում։
Կշահեն այն ընկերությունները և պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում և կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ՝ հաջողության ճանապարհին։
Այս տարի, առաջին անգամ, Սիլիկոն Մաունթինսի նախօրեին, կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը։ Միկրոէլեկտրոնիկան հանդիսանում է ժամանակակից տեխնոլոգիական զարգացման հիմնասյուներից մեկը, որն ապահովում է նաև արհեստական բանականության առաջընթացը։
Հայաստանը այս ոլորտում ունի մեծ հնարավորություններ՝ զարգացնելու իր տեխնոլոգիական ներուժը, ստեղծելով նորարարական լուծումներ և կիրառելով նոր ռազմավարություններ՝ նպաստելով երկրի տնտեսական աճին, ապահովելով գիտության և տեխնոլոգիայի ոլորտում միջազգային հեղինակություն։»,- ողջունեց ներկաներին Արմեն Բալդրյանը:
««Սիլիկոնյան լեռներ» խորագրով տեխնոլոգիական այս գագաթնաժողովը նվիրված է կարևոր մի թեմայի՝ այն է տնտեսության մեջ արհեստական բանականության (AI) կիրառությանը և մարտահրավերներին։
AI-ը ներկայիս ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է, որում անհրաժեշտ ռեսուրսներ ներդնելով, դրանք ճիշտ և արդյունավետ կիրառելով՝ հնարավոր է լինել առավել մրցակցային, շոշափելի արդյունքներ գրանցել, ապահովել թռիչքային զարգացում տնտեսության մի շարք ճյուղերում։
«Այս թվային դարում շատ կարևոր է հետևել բոլոր նորամուծություններին, հետ չմնալ միտումներից։ Կարծում եմ շատ կարևոր են այսպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է թե՛ աջակցել ր թե՛ մասնակցել նման նախաձեռնությանը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Արդեն 7-րդ անգամ ենք կազմակերպում SIlicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Ամեն տարի ընտրում ենք այնպիսի թեմա, որն այդ ժամանակահտվածի համար ամենաարդիականն է, մարտահրավերներով լին, բայց միևնույն ժամանակ բոլորիս համար հետաքրքիր։
Այսօր բոլորն են խոսում Արհեստական բանականությունից, դրա հետևանքներից և ազդեցությունից։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների և ուղղությունների էքսպերտների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով և տեսլականով, այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության և կրթության վրա Արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։
Վստահ ենք, որ շատ հետաքրքիր և հագեցած օր է մեզ սպասվում, նաև հաջորդ օրը ունենալու ենք B2B հանդիպումներ մեր էքսպերտների հետ։ Սիրով հրավիրում ենք բոլորին։», – ասաց իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի 3 ելույթներն ու 3 պանելային քննարկումները նվիրված են լինելու հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։
Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու՝ «Infosys» ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023 թվականի դափնեկիր Նարայանա Մուրտին, Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։
Միջոցառման շրջանակներում կիրականցվի Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարումը։
Միջոցառման ավարտին նաև տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի Միջազգային Օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Գագաթնաժողովի պլատինե գործընկերն է Ucom-ը՝ Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկը։
Ինովացիոն գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որը միջոցառման շրջանակում կազմակերպում է մասնավոր հատվածի համար B2B ձևաչափով հանդիպումներ՝ խթանելու գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառությունն ու նպաստելու նոր գործարար կապերի ստեղծմանը։
Ֆինթեք գործըկերն է EasyPay ընկերությունը։
Տեխնոլոգիական գործընկերն է Visa ընկերությունը։
Գործընկերներն են՝ Synopsys, Unicomp, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։
Ինտերակտիվ գործընկերն է «Իվենթուլ Էյ․ԱՅ-ը»:
Ինֆորմացիոն գործընկերներն է Staffmedia-ն։
Միջոցառման օրակարգին և խոսնակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://silicon-mountains.org/ ։