Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։
Հաղթողները ստացան դրամական մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում.
- 1-ին տեղ (1,000,000 դրամ)՝ Հայկ Կարապետյան
- 2-րդ տեղ (500,000 դրամ)՝ Ռուբեն Համբարձումյան
- 3-րդ տեղ (300,000 դրամ)՝ Վահագն Հովհաննիսյան
Բացի գլխավոր մրցանակներից, 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հմունքներ կամ խորցված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Մրցանակաբաշխությանը շնորհավորական խոսքերով ելույթ ունեցան ACA-ի տնօրեն և համահիմնադիր Նարեկ Ասլիկյանը, Hoory AI-ի տնօրեն Գևորգ Բալյանը, WorldQuant-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Լեոնտևը, Yandex Armenia-ի ՄՌԿ ղեկավար Լուսին Միրզոյանը, ԵՊՀ-ի «Կիրառական վիճակագրություն և տվյալագիտության» մագիստրոսական ծրագրի ղեկավար և օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Կարեն Քեռյանը:
Միջոցառմանը նաև ներկա գտնվեցին Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի այլ գործընկերներ։
Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։
Armenian Code Academy (ACA)-ը, տեխնոլոգիական կրթության կենտրոն է, որի նպատակն է ՏՏ ոլորտում ամենապահանջված մասնագիտություններով կրթել և վերապատրաստել ապագա և ներկայիս տեխնոլոգիական ոլորտի մասնագետների՝ լրացնելով աշխատաշուկայում առկա բացը:
Ունենալով ավելի քան 16,000 շրջանավարտներ Երևանից և մարզերից, ACA-ը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ակտիվ և նվիրված ջատագովներից է: