Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Փոխըմբռնման հուշագիր՝ լոգիստիկայի եւ էլեկտրոնային առեւտրի ոլորտների տարվա կարեւորագույն իրադարձությանն ընդառաջ
News 07/05/2025 20:11

Լոգիստիկ և տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչների, ընկերությունների ղեկավարների և ոլորտի առաջատարների համար այսօր տեղի ունեցավ e-Logi Fest25-ի ՝ լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտների տարվա կարևորագույն միջոցառման հայեցակարգի շնորհանդեսը։

e-Logi Fest25-ը նպատակ ունի ձևավորելու ժամանակակից լոգիստիկ միջավայր Հայաստանում, խթանելու թվային լուծումների ներդրումը, բարձրացնելու ոլորտի արդյունավետությունը և աջակցելու տարբեր դերակատարների միջև համագործակցությանը։

Միջոցառման համահիմնադիր և տնօրեն Քրիստինա Երեմյանն ընգծեց, որ e-Logi Fest-ը և՛ ցուցահանդես է, և՛ կոնֆերանս, և՛ հեքեթոն, որի ընթացքում բեռնափոխադրումների, առաքումների, պահեստավորման, էլեկտրոնային առևտրի, նորարարական լուծումների առաջատարները, փորձ և գաղափարներ փոխանակելով, մրցակցելով և փոխգործակցելով, կերտում են Հայաստանի լոգիստիկ ապագան։

e-Logi Fest-ը մեր երկրի կարևորագույն տնտեսական հարթակներից մեկն է, որը մեկտեղում է բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ հակառակ  փակ սահմանների, դեպի ծով ելք չունենալուն և բարդ ռելիեֆի Հայաստանը կարող է և պետք է դառնա տարածաշրջանի լոգիստիկ կենտրոնը։

Այդ հավատը կիսում են նաև «հայթեք» համայնքում, ուստի շնորհանդեսի ընթացքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և e-Logi Fest25-ի միջև՝ ուղղված լոգիստիկ և տեխնոլոգիական համայնքների փոխգործակցության խորացմանը։

e-Logi Fest25-ը կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 1-ը։

ԱՏՁՄ միջոցառումների ղեկավար, ԴիջիԹեքի տնօրեն Խաչատուր Հակոբյանն իր խոսքում ընդգծեց արտաքին առևտրի և հատկապես արտահանման ծավալների աճին ուղղված աշխատանքի կարևորությունը և վստահեցրեց, որ այդ հարցում ԱՏՁՄ-ն մշտապես գործընկերների կողքին է լինելու։

e-Logi Fest-ի առանձնահատկություններից մեկը իրադարձության միջազգային բնույթն է` արտասահմանյան ընկերությունների, մասնագետների և խոսնակների աննախադեպ ներգրավվածությունը։ Միջոցառման առանցքային գործընկերներն են GIZ-ը և ISTC-ն։