Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
AITC/EIF-ում Webflow դասընթացի անվճար բաց դաս կանցկացվի
News 19/06/2025 15:38

AITC-ն հրավիրում է մասնակցելու անվճար բաց դասի, որտեղ կծանոթանաս ժամանակակից վեբ կայքերի ստեղծման հեղափոխական լուծումներին՝ Webflow հարթակի միջոցով։

Եթե երբևէ ցանկացել ես ունենալ քո անձնական կամ բիզնես կայքը, սակայն վախեցել ես կոդավորումից կամ տեխնիկական բարդություններից, ուրեմն այս բաց դասը հենց քեզ համար է։

Webflow-ը թույլ է տալիս ստեղծել պրոֆեսիոնալ, գեղեցիկ ու ֆունկցիոնալ կայքեր՝ առանց ծրագրավորման գիտելիքների։ Դու աշխատում ես հարմար ինտերֆեյսում, բայց ստեղծում ես կոդային մակարդակի կայքեր՝ պատրաստ SEO-ի, բիզնեսի և անգամ միջազգային ֆրիլանս աշխատանքի համար։

Բաց դասի ընթացքում կիմանաս՝

ինչ է Webflow-ը և ինչպես է այն աշխատում,

ինչպես կառուցել կայքի կառուցվածք, էջեր և ինտերակտիվ տարրեր,

ինչպես նախագծել վեբ կայք, որը և՛ գեղագիտական է, և՛ պրոֆեսիոնալ,

ինչպես կարելի է Webflow-ը կիրառել բիզնեսի, անձնական բրենդի կամ ֆրիլանս նախագծերի համար,

ինչու է Webflow-ը օրեցօր աճող պահանջարկ ունեցող հարթակ աշխարհում:

Այս դասը հիանալի հնարավորություն է հասկանալու՝ արդյոք ուզում ես խորանալ վեբ դիզայնի մեջ, զբաղվել կայքերով կամ պարզապես ունենալ գործիք, որով կարող ես ինքդ քեզ համար կայք պատրաստել։

Մասնակցությունը՝ անվճար, անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Դասը տեղի կունենա AITC/EIF կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 1 հասցեում:

Հարցերի դեպքում զանգահարեք 093 55 68 10:

Գրանցվել կարող եք այստեղ: