Ֆիզմաթ դպրոցում կայացավ հերթական հետաքրքիր և բովանդակալից հանդիպումը բանավեճի մասնագետ Արտավազդ Ադունցի հետ, որը նվիրված էր բանավիճային մտածողության և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում սովորողները հնարավորություն ունեցան քննարկելու բանավեճի կարևորագույն հմտությունները, բացահայտելու իրենց անձնական կարողություններն ու հետաքրքրությունները, ինչպես նաև ավելի խորությամբ հասկանալու՝ ինչպես կառուցել փաստարկված, տրամաբանական խոսք և հիմնավոր կերպով պաշտպանել սեփական դիրքորոշումը։
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը 2025 թվականից իրականացնում է տարբեր խմբակներ և կրթական ծրագրեր, որոնք ուղղված են Ֆիզմաթ դպրոցի սովորողների բանավիճային հմտությունների զարգացմանը։ Ծրագրերը մշակվում և իրականացվում են՝ հաշվի առնելով երեխաների կրթական կարիքները, հետաքրքրությունները և ժամանակակից կրթական մոտեցումները։
Մենք վստահ ենք, որ բանավեճը պարզապես մրցակցային գործընթաց չէ։ Այն մտածողության զարգացման, լսելու կարողության ձևավորման և արդյունավետ համագործակցության մշակույթ է, որը կարևոր դեր ունի պատասխանատու, ինքնավստահ և գիտակից քաղաքացու ձևավորման գործում։


