Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Ֆիզմաթում անցկացվեց բանավիճային հմտություններին նվիրված հերթական հանդիպումը
News 06/02/2026 17:16

Ֆիզմաթ դպրոցում կայացավ հերթական հետաքրքիր և բովանդակալից հանդիպումը բանավեճի մասնագետ Արտավազդ Ադունցի հետ, որը նվիրված էր բանավիճային մտածողության և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում սովորողները հնարավորություն ունեցան քննարկելու բանավեճի կարևորագույն հմտությունները, բացահայտելու իրենց անձնական կարողություններն ու հետաքրքրությունները, ինչպես նաև ավելի խորությամբ հասկանալու՝ ինչպես կառուցել փաստարկված, տրամաբանական խոսք և հիմնավոր կերպով պաշտպանել սեփական դիրքորոշումը։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը 2025 թվականից իրականացնում է տարբեր խմբակներ և կրթական ծրագրեր, որոնք ուղղված են Ֆիզմաթ դպրոցի սովորողների բանավիճային հմտությունների զարգացմանը։ Ծրագրերը մշակվում և իրականացվում են՝ հաշվի առնելով երեխաների կրթական կարիքները, հետաքրքրությունները և ժամանակակից կրթական մոտեցումները։

Մենք վստահ ենք, որ բանավեճը պարզապես մրցակցային գործընթաց չէ։ Այն մտածողության զարգացման, լսելու կարողության ձևավորման և արդյունավետ համագործակցության մշակույթ է, որը կարևոր դեր ունի պատասխանատու, ինքնավստահ և գիտակից քաղաքացու ձևավորման գործում։