Երկու շաբաթ, նոր գիտելիքներ և առաջին քայլեր ռոբոտաշինության աշխարհում։
AITC/EIF կենտրոնը հրավիրում է 8+ տարեկաններին մասնակցելու Ռոբոտաշինության ԱՆՎՃԱՐ դասերին, որոնց ընթացքում մասնակիցները կսովորեն, կփորձարկեն և կբացահայտեն ռոբոտաշինության հետաքրքիր աշխարհը։
Այս 2 շաբաթվա ընթացքում երեխաները կկարողանան՝
• ծանոթանալ ռոբոտաշինության հիմունքներին,
• զարգացնել տրամաբանական և ինժեներական մտածողությունը,
• աշխատել իրական ռոբոտների հետ,
• սովորել թիմային աշխատանք և խնդիրների լուծում,
• ստեղծել իրենց առաջին փոքր նախագծերը:
Սա հիանալի հնարավորություն է, որպեսզի երեխաները անցկացնեն խելացի, ստեղծարար և արդյունավետ երկու շաբաթ՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և հետաքրքիր փորձառություն։
Դասընթացը կմեկնարկի մարտի 16-ին՝ 2 շաբաթ տևողությամբ:
Գրանցման համար զանգահարե՛ք 093 55 68 10


