Համաշխարհային տեխոնոլոգիական կենտրոն համարվող ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող Սիլիկոնյան հովտում ապրելու մասին կերազեր նորարական տեխնոլոգիաներով հետաքրքրվող ամեն երկրորդը։ Այսպիսով, եկեք հասկանանք՝ որքա՞ն եկամուտ է անհրաժեշտ 3 հոգուց բաղկացած ընտանիքին՝ նորարարական էկոհամակարգում գոյատևելու կամ ապահով ապրելու համար։
Նախ, սկսենք ամենաէժան տարբերակից։ Եթե դուք ցանկանում եք Սիլիկոնյան հովտում վարձակալել 1 սենյականոց բնակարան, ապա ձեզ դրա համար անհրաժեշտ կլինի 3,000 ԱՄՆ դոլար։ Իհարկե, կան 2000 դոլարով առաջարկվող տարբերակներ, սակայն դրանք գտնվում են ոչ այդքան անվտանգ թաղամասում։ Կացարանից բացի անհրաժեշտ է ձեռք բերել 500 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական ապահովագրություն։ Մանկապարտեզ հաճախելու համար պետք է վճարել 1000 ԱՄՆ դոլար։ Կոմունալ ծառայությունների վարձը՝ ներառյալ ինտերնետը, կկազմի 300 ԱՄՆ դոլար, իսկ սննդի հետ կապված ծախսերը՝ 1,000 ԱՄՆ դոլար։ Այսպիսով, Սիլիկոնյան հովտում գոյատևելու համար տարեկան եկամուտը պետք է լինի 75,000 ԱՄՆ դոլար, հարկերի հետ միասին՝ 110000 ԱՄՆ դոլար։
Միջին տարբերակի դեպքում տարեկան եկամուտը պետք է լինի 144,000 ԱՄՆ դոլար, հարկերը միասին՝ 210,000 ԱՄՆ դոլար։ Սա ներառում է 4,500 ԱՄՆ դոլար արժողությամբ 2 սենյականոց բնակարանի վարձակալությունը, 1,000 դոլար՝ ընտանիքի համար բժշկական ապահովագրություն, 1,500 ԱՄՆ դոլար մանկապարտեզ հաճախելու գումարը, ուտելիքը՝ 3,000 ԱՄՆ դոլար, կոմունալ ծառայությունները՝ 500 ԱՄՆ դոլար։
Ապահով ապրելու համար տարեկան եկամուտը պետք կազմի 204,000 ԱՄՆ դոլար, հարկերի հետ միասին՝ 350,000։ Այս տարբերակը ներառում է 7,000 դոլար՝ 3 սենյականոց բնակարանի վարձակալության դիմաց, 1,500՝ ապահովագրության համար, 2,000՝ մանկապարտեզ, 500՝ կոմունալ ծառայություններ, 3,500՝ ուտելիք, միջին կարգի մեքենա՝ 1,500, հավելյալ ծախսերը՝ 1,000։
Իհարկե, այս գումաները հասանելի են միայն ծրագրավորողներին և ՏՏ ոլորտում աշխատողներին։ Պատկերացրեք, որ դուք ծնվել եք այստեղ, բայց չեք դարձել ծրագրավորող, այլ՝ քաղաքացիական ծառայող, ուսուցիչ կամ ոստիկան: Այդ դեպքում, դուք դատապարտված եք աղքատության։