Categories: News

Քրիստոբալ Ալոնսոն օգոստոսի 30-ին կհանդիպի հայաստանյան ստարտափներին

Global AM-ի գրասենյակում օգոստոսի 30-ին ստարտափները բացառիկ հնարավորություն կունենան հանդիպելու հանրահայտ Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոյին։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ կազմակերպության ֆեյսբուքյան էջից։

«Օգոստոսի 30-ին Global AM-ի գրասենյակում նա կհանդիպի հայաստանյան ստարտափներին։ Իսկ հանդիպման նպատակն է գտնել պոտենցիալ կենսունակ ստարտափներ՝ աքսելերատորի առաջիկա ծրագրերին մասնակցելու համար»,- գրված է Global AM-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Միջոցառման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share