Categories: News

JavaScript-ի ներածություն դասընթացի տեղեկատվական հանդիպում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

Սեպտեմբերի 3-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «JavaScript-ի ներածություն» դասընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «JavaScript-ի ներածություն» նոր վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը սովորեցնում է այն հմտությունները և տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնցով Դուք կկարողանաք ստեղծել Ձեր առաջին վեբկայքը և կծանոթանաք JavaScript-ին, փոփոխականներին, ֆունկցիաներին, օբյեկտներին և այլն»,- գրված է միջոցառման ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Հանդիպման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share