Categories: News

Ուսանողական աշխատանքների ցուցադրություն՝ Թումոյում

Սեպտեմբերի 8-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններում տեղի կունենա «Համաթումոյական Պորտֆոլիո» ուսանողական աշխատանքների ցուցադրությունը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Թումո Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի դռները բաց կլինեն բոլոր ուսանողների, ծնողների, ընկերների, բարեկամների և դիզայնով, տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր մարդկանց առաջ: Շաբաթ օրը հնարավորություն կունենաք ծանոթանալու ուսանողական աշխատանքների` սկսած անիմացիայից ու ֆիլմերի ստեղծումից մինչև ծրագրավորում ու ռոբոտաշինություն», – գրված է միջոցառման ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Ցուցադրության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share