Categories: News

«Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցում անվճար դասընթացների գրանցում՝ ՎՏԿ-ում

Օգոստոսի 30-ից մեկնարկում է 9-11-րդ դասարանների աշակերտների գրանցումը՝ «Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցում անվճար դասընթացներին մասնակցելու համար: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ)  ֆեյսբուքյան էջից։

«Այո՛, դասերն անվճար են: Աշակերտների ընտրությունը կատարվելու է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,- գրված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Դասընթացի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով:

Լուսանկարը՝ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից

Share