Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Python և C# ծրագրավորման դասընթացների մասին տեղեկատվական հանդիպում՝ ISTC-ում
News 30/08/2018 16:38

Սեպտեմբերի 6-ին ժամը 18։30 Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի կունենա տեղեկատվական հանդիպում կրթական ծրագրերի վերաբերյալ, որի ընթացքում մանրամասն կներկայացվեն Python և C# ծրագրավորման դասընթացները։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ կազմակերպության ֆեյսբուքյան էջից։

«Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից՝ առաջին մասում մեր մասնագետները ամբողջությամբ կներկայացնեն դասընթացի ծրագիրը, իսկ երկրորդ մասում կպատասխանեն դասընթացների վերաբերյալ բոլոր հարցերին»,- գրված է ISTC-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Հանդիպման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։