Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Armenia Startup Academy-ն հայտարարում է 2018 թվականի աշնանային ծրագրի դիմում-հայտերի ընդունում
News 31/08/2018 16:40

Armenia Startup Academy-ն հայտարարում է 2018 թվականի աշնանային ծրագրի դիմում-հայտերի ընդունում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ նախաաքսելերացիոն կրթական անվճար ծրագրի ֆեյսբուքյան էջից։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 14-ը։

Դիմելու համար անհրաժեշտ է հետևել նշված հղմանը։

Դիմումի ընթացքի և ծրագրի հետ ծանոթացնելու նպատակով Armenia Startup Academy-ն ծրագրել է տեղեկատվական հանդիպումներ.

– ք․ Երևան, Hero House, Սեպտեմբերի 4, ժամը ՝19։00,

– ք․ Գյումրի, Gyumri Technology Center, Սեպտեմբերի 5, ժամը ՝15։00,

– ք․ Վանաձոր, Vanadzor Technology Center – VTC, Սեպտեմբերի 6, ժամը ՝15։00։

Տեղեկատվական հանդիպումների մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով:

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։