Categories: News

Startup Boomerang Expo՝ Աբովյան քաղաքում

Սեպտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում տեղի կունենա Startup Expo ՝ «Startup Boomerang» երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում, որտեղ 15-30 տարեկան երիտասարդները կարող են ներկայացնել իրենց նորաստեղծ ծրագրերը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Մենք չենք կարող երաշխավորել ձեր մասնակցությունը միայն գրանցման դիմումը լրացնելով: Մենք պետք է նաև դիտարկենք այն նյութերը, որոնք կներկայացվեն expo-ի ժամանակ: Գրանցվելուց հետո մենք կապ կհաստատենք ձեզ հետ ՝ հետագա լրացուցիչ մանրամասների համար»,- գրված է հրապարակման մեջ։

Startup Expo-ի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share