«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հայտարարում է «Գիտության և տեխնոլոգիաների ձեռնարկատիրություն» (EU4Business STEP) ծրագրի մեկնարկի մասին։ Սա դրամաշնորհային մրցույթ է, որը միտված է աջակցել ստարտափներին՝ բիզնեսի զարգացման գործում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) պաշտոնական կայքից։
Հայտեր ներկայացման վերջնաժամկետը 2018թ-ի հոկտեմբերի 1-ն է՝ Երևանի ժամանակով ժ․23։59:
Հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն՝ լրացնելով առցանց դիմումը։
Ծրագրի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով:
«STEP» ծրագրի նպատակն է ձեռնարկատիրական գործունեության կայունացումը և շուկայում նորարար տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացումը։
Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և գործարարներին՝ իրենց գաղափարներն ու ապրանքները դեպի շուկա տեղափոխման գործում։
Նշենք, որ ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ: