Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Նիք Սփանոս. Հայաստանում կարող է տեղի ունենալ բլոքչեյն թավշյա հեղափոխություն
News 04/09/2018 14:45

Blockchain Technologies Corporation-ի գործադիր տնօրեն Նիք Սփանոսն ամերիկյան նախագահական քարոզարշավներում մասնակցելու մեծ փորձ ունի։ Հենց այստեղ է նա կիրառել քվեարկության համար նախատեսված նորարարական բլոքչեյն տեխնոլոգիաները։ 

Այդ տեխնոլոգիաները թույլ են տալիս անցկացնել թափանցիկ և վստահելի ընտրություններ։ Այն աշխատում է հետևյալ կերպ. ընտրական տեղամասերում տեղադրված են լինում քվեարկության համար նախատեսված սարքեր, որոնք քվեարկողին թույլ են տալիս սկանավորել քվեաթերթիկը, որից հետո յուրաքանչյուր ձայն անմիջապես հաշվառվում է բլոքչեյն համակարգում։ Մեքենան սկանավորում է քվեաթերթիկը և փոխանցում համապատասխան թեկնածուի օգտին: Յուրաքանչյուր թեկնածու ունի իր անհատական հասցեն կամ էլեկտրոնային դրամապանակը, որին մեքենան ուղարկում է ձայնը։

Նիք Սփանոսը, ով համարվում է ԱՄՆ-ում այդ խելացի տեխնոլոգիաների ներդրման առաջամարտիկը, հուլիսին երկրորդ անգամ այցելել էր Հայաստան՝ պաշտոնատար անձանց առաջարկելու բլոքչեյնով ընտրական գործընթացի իրականացման համար նախատեսված ծրագրի փաթեթը։

Նիք Սփանոսը բացառիկ հարցազրույց է տվել StartHub.am կայքին։

-Ո՞րն է Հայաստան Ձեր այցելության հիմնական նպատակը։

-Առաջին այցելությունից հետո Հայաստանում մենք սերտ համագործակցում ենք Nordic Blockchain Association հիմնադիր Փիթր Միքքելսնի հետ։ Հենց Փիթրն առաջարկեց մեզ այս գաղափարը, քանի որ մենք պատենատավորել ենք բլոքչեյնով ընտրական գործընթացի իրականացման համար նախատեսված սարքը։ Ուստի մենք կարծում ենք, որ այս նորարարական սարքը կարող է օգնել Հայաստանում ունենալ թափանցիկ ընտրություններ։ Այն նաև տեղին է, քանի որ հենց այս երկրում են վերջերս տեղի ունեցել մեծ փոփոխություններ։

-Ի՞նչ է հարկավոր հայերին՝ այս համակարգը հաջորդ ընտրություններին ձեռք բերելու համար։

-Նրանք պարզապես սարքավորումներ գնելու փոխարեն պետք է ուղղակի գնեն բլոքչեյնով ընտրական գործընթացի իրականացման համար նախատեսված ծրագրի փաթեթը, որը  կարող են կիրառել՝ անկախ գտնվելու վայրից։

-Ձեր այդ պիլոտային ծրագիրն իրականացնելու համար ի՞նչու է ընտրվել հենց Հայաստանը։

-Հայաստանը նախևառաջ մեզ հետաքրքիր է, քանի որ այն տեխնոլոգիական երկիր է։ Բացի այդ, մարդիկ դիտարկում են Հայաստանը որպես մի երկիր, որտեղ տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, ուստի ինչու՞ չի կարող լինել բլոքչեյնի թավշյա հեղափոխություն։

-Ինչպե՞ս եք պատրաստվում ներկայացնել Ձեր ծրագիրը պաշտոնատար անձանց։

-Մենք արդեն հասցրել ենք հանդիպել ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների հետ։ Ասեմ, որ նրանք շատ մեծ ցանկություն ունեն երկրում բարելավել ընտրական գործընթացը։ Մենք հույս ունենք ստորագրել համաձայնագիր։ Այդ իսկ պատճառով պատրաստել ենք փաստաթուղթ, որը մենք վերջիններիս կներկայացնենք շուտով։