Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հոկտեմբերի 5-ից 7-ը կկայանա DigiTec Expo 2018 ամենամյա ցուցահանդեսը
News 06/09/2018 10:31

Հոկտեմբերի 5-ից 7-ը կկայանա ամենամյա «DigiTecExpo»-ը՝ տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«DigiTec2018-ին ակնկալվում է մոտ 120 մասնակից ընկերություն և ավելի քան 60,000 այցելու, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ և մասնակիցներ՝ ավելի քան 15 երկրներից»,- գրված է հրապարակման մեջ։

Նշենք, որ այս ցուցահանդեսն ապահովում է B2B, B2C, B2G շփումը և միավորում է հայաստանյան, միջազգային ՏՏ ոլորտի առաջատարներին՝ հասարակությանը ներկայացնելով շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները։

Ցուցահանդեսի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով: