News
07/09/2018 12:15
Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի կունենա Հայկական Ինտերնետ կառավարման (ArmIGF) ամենամյա համաժողովը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
ArmIGF2018-ի օրակարգի թեմաներն են՝
• Բլոքչեյն,
• Թվային գովազդ,
• Ազգային այբուբենով դոմենային անուններ,
• Իրերի Ինտերնետ (IoT),
• Հայալեզու օնլայն կրթական հարթակներ,
• Անձնական տվյալներ. GDPR,
• Արհեստական բանականություն և այլ արդի թեմաներ:
Ելույթ են ունենալու փորձառու մասնագետներ, խոսնակներ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան տարբեր կազմակերպություններից:
ArmIGF2018-ի գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 3-ը։
Ամենամյա համաժողովի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։