Հայկական մեկ ստարտափ ընտրվել է սեպտեմբերի 24-26-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք bootcamp-ին մասնակցելու համար։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրեց Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն։
««Digital bridges» հայկական ստարտափն ընտրվել է սեպտեմբերի 24-26-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք FinTech bootcamp-ին մասնակցելու համար»,-մեզ հետ զրույցում նշեց Քրիստոբալ Ալոնսոն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում էր Եվրոպայում B2B ստարտափների հետ աշխատող բավականին մեծ փորձ ունեցող Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն։ Նրա այցի նպատակն էր ընտրել B2B SaaS և FinTech ուղղվածություն ունեցող կենսունակ և մեծ ներուժ ունեցող հայկական ստարտափների՝ աքսելերատորի առաջիկա եռամսյա ծրագրերին մասնակցելու համար:
Նշենք, որ աքսելերատոր ընդունվելու համար ստարտափները դեռ պետք է անցնեն bootcamp-ը, այսինքն՝ տարատեսակ մասնագետների մոտ ներկայացնեն իրենց ելույթները, որտեղ և պարզ կդառնան այն 10 հաջողակ ստարտափները, որոնք կկարողանան անցնել 3 ամիս տևողությամբ Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրաշարը։