Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Startup Boost Weekend II-ը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից
News 12/09/2018 06:19

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Startup Boost Weekend 2018»-ը: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս և իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

Նախաձեռնության գործընկեր հայկական համալսարաններն են՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայ-Ռուսական Համալսարանը, Երևանի Պետական Համալսարանը, և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը։

Միջոցառումը կսկսվի՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչների ողջույնի խոսքով։

«Startup Boost Weekend»-ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը՝ իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում: Երեք օրվա ընթացքում ուսանողները կզգան այն բոլոր վերելքներն ու վայրէջքները, լարվածությունն ու զվարճանքը, որոնք ձևավորում են ստարտափների առօրյա կյանքը: Գաղափարները իրականություն դարձնելուն զուգահեռ` ուսանողներին հնարավորություն կտրվի հանդիպել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, ովքեր պատրաստ կլինեն օգնել ուսանողներին։

Ուրբաթ օրվա երեկոյան ներկայացվում են գաղափարները և ձևավորվում թիմերը: Շաբաթ օրը զարգացվում է բիզնես մոդելը, հաճախորդների հետ անցկացվում են հարցազրույցներ, ձևավորվում են նախատիպեր և պատրաստվում են ներդրումային պրեզենտացիաներ: Միջոցառումն իր գագաթնակետին է հասնում կիրակի օրը, երբ թիմերն իրենց 4 րոպեանոց պրեզենտացիաները ներկայացնում են փորձառու ձեռներեցներին:

Նախատեսված մրցանակները.

Առաջին տեղ

EPIC – Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն-ի ծրագրին մասնակցություն

Հետաքրքիր գրքերի փաթեթ

$600 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ

Երկրորդ տեղ

Հետաքրքիր գրքերի փաթեթ

$400 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ

Երրորդ տեղ

Հետաքրքիր գրքերի փաթեթ

Միջոցառումը հովանավորվում է տեղական եւ միջազգային գործընկերների կողմից:

Հատուկ մրցանակի գործընկերներն են՝ Startup Wise Guys Accelerator-ը և Founder Institute Armenia-ն, ինչպես նաև Hero House-ը:

Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել Breedge-ի հարթակով (Startup Boost Weekend 2017-ի հաղթողները): Խնդրում ենք բերել ձեր անձնական համակարգիչները և բացահայտել աշխարհը մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ:

Գրանցվել հնարավոր է մինչև սեպտեմբերի 10-ը, ժամը 23:59-ն։ Ընդունված անձինք սեպտեմբերի 12-ին կստանան մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ և հեռախոսազանգ: