Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Սեպտեմբերի 19-ին Դեմո օր՝ Beeline Ստարտափ Ինկուբատորում
News 12/09/2018 12:29

Սեպտեմբերի 19-ին ստարտափ էկոհամակարգի բոլոր ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու Beeline Ստարտափ Ինկուբատորի Դեմո օրվան։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Ինկուբատորի ռեզիդենտ ստարտափները 4 ամիսների ընթացքում մասնակցել են տարաբնույթ դասընթացների և վարպետության դասերի, ստացել են բիզնես ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների խորհրդատվությունն ու աջակցությունը։ Մեր ստարտափների համար օրը սպասված է. նրանք ելույթ կունենան հնարավոր ներդրողների և էկոհամակարգի այլ հյուրերի առջև»,- գրված է հրապարակման մեջ։

Դեմո օրվա մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։