Categories: News

Yandex ծրագրավորման դպրոցի դիմորդների թեստավորման փուլ՝ ՎՏԿ-ում

Սեպտեմբերի 14-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) տեղի կունենա Yandex ծրագրավորման դպրոցի դիմորդների թեստավորման փուլը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՎՏԿ ֆեյսբուքյան էջից։

«Հրավիրում ենք բոլոր գրանցված աշակերտներին ժամը 14:45-ին ներկայանալ ՎՏԿ»,- գրված է հրապարակման մեջ։

Թեստավորման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով:

Լուսանկարը՝ ՎՏԿ ֆեյսբուքյան էջից։

Share