SAP ԱՊՀ ընկերության կողմից 2015 թվականին հիմնած «SAP UP» սոցիալական ստարտափների համար նախատեսված մրցույթը ընդունում է հայտեր։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ մրցույթի պաշտոնական կայքից։
Հայաստանը մրցույթի մասնակցության իրավունք ստացել է 2018 թվականից։
«Մենք մեկնարկում ենք SAP UP- ի սոցիալական մրցույթի նոր փուլը: Այս տարի մրցույթը կանցկացվի չորս երկրներում `Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում»,- գրված է մրցույթի վերաբերյալ հրապարակման մեջ։
Դիմումների ընդունումը մեկնարկել է սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 7-ը։
Յուրաքանչյուր երկրում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան Եվրոպա մեկնելու համար կրթական ուղևորության վկայագրեր։ Գրան պրի հաղթող նախագծերը կստանան դրամաշնորհներ՝ իրենց նախագծերի զարգացման համար։
Հայաստանում դրամական պարգևը կկազմի 2 մլն դրամ։
Մրցույթին կարող են մասնակցել սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հետևյալ ոլորտներում.
– էկոլոգիա,
– նորագույն տեխնոլոգիաներ,
– տարածքների զարգացում,
– հավասար հնարավորությունների ապահովում,
– մշակույթ,
– կրթություն,
– բժշկություն
– առողջապահություն,
– առողջ ապրելակերպ / սպորտ:
Հայաստանում եզրափակիչը կկայանա Դիլիջան քաղաքում։
Հայտերի ընդունման կարգի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով:
Լուսանկարը՝ http://www.sap-up.org/ կայքից։