Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հարկային արտոնությունների օրենքի նոր նախագծում մի շարք փոփոխություններ են արվել. փոխնախարար
News 17/09/2018 11:38

Նորաստեղծ ՏՏ ոլորտում կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրող օրենքի նոր նախագծում տեղ են գտել հստակ դրույթներ, որոնք կբացառեն այդ ոլորտում հարկերից հնարավոր բոլոր խուսափումները։ Այս մասին «StartHub»-ին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը։

«Կառավարություն ուղարկված նոր նախագծի փաթեթում տեղ են գտել որոշակի մեսիջներ, այսինքն՝ հստակ մեխանիզմներ, որոնք կբացառեն այնպիսի խախտումներ, ինչպիսիք են հարկերից խուսափելու նպատակով մեծ ընկերությունների մասնատումը»,- ընդգծեց փոխնախարարը։

Նա նաև ավելացրեց, որ իր կողմից ներկայացված գերատեսչությունը հակված է ՏՏ ոլորտում սկսնակ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելուն, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններից է։

Փոխնախարարը նաև մեզ տեղեկացրեց, որ վերոնշյալ փաթեթում մի շարք կարևոր փոփոխություններ են արվել։ Մասնավորապես, արտոնագիր ստանալու համար կարող են դիմել բոլոր այն սկսնակ գրանցված ընկերությունները, որոնք նախկին օրինագծի վավերականության ժամկետի ավարտի պատճառով զրկվել են արտոնագրեր ստանալու իրավունքից։

Բացի այդ, հարկային արտոնությունների համար արտոնագրեր կտրամադրվեն մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը, որպեսզի բոլոր սկսնակ ընկերությունները հավասարապես օգտվեն հարկային արտոնություններից։

«Նախկինում գործող հինգ տարի ժամկետով տրամադրվող արտոնագրերը անհավասար պայմաններ էին ստեղծել սկսնակ ընկերությունների համար», – հավելեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մտավախություն էր հայտնել առ այն, որ ՏՏ ոլորտի ստարտափներին արտոնություն տալու պարագայում կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ մեծ ընկերությունները կարող են մասնատվել՝ փորձելով խուսափել հարկային պարտավորություններից։