Categories: News

Startup Ideation թեմայով դասախոսություն՝ ISTC-ում

Սեպտեմբերի 18-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կկայանա Startup Ideation թեմայով դասախոսություն։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Եթե ունեք գաղափար, որը ցանկանում եք հղկել, ապա միացեք «Startup Ideation» բութքամփին։ Այս երկու ժամ տևողությամբ արդյունավետ դասախոսությունը կօգնի շտկել, գեներացնել ձեր գաղափարները, ավելին՝ ներգրավել հավանական համահիմնադիրներ»,- գրված է հրապարակման մեջ։

Դասախոսության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share