Categories: News

Սեպտեմբերի 27-ին կկայանա «Գաղափարից դեպի գործող բիզնես» ծրագրի մասին տեղեկատվական հանդիպում

Սեպտեմբերի 27-ին BizNest-ում կկայանա «Գաղափարից դեպի գործող բիզնես» ծրագրի մասին տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Ունե՞ք հետաքրքիր բիզնես գաղափար և ուզու՞մ եք ստեղծել հաջողակ բիզնես: Միացե’ք «Գաղափարից դեպի գործող բիզնես» ծրագրին և գնահատեք Ձեր ապագա բիզնեսի պոտենցիալը, նախքան Ձեր գումարը և ժամանակը ներդնելը», – գրված է հրապարակման մեջ։

Տեղեկատվական հանդիպման ժամանակ կներկայացվի 8 շաբաթյա այս ծրագիրը, որը վարելու են բազմափորձ ձեռներեցներ և մենթորներ Չուզ Լոզանոն և Արաքսյա Մարտիրոսյանը:

Բոլոր այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն ծրագիրը, անմիջականորեն կներկայացվեն հրեշտակ ներդրողների, տեղական և միջազգային ինկուբատորների և աքսելերատորների:

Տեղեկատվական հանդիպման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share