Categories: News

Ծագումով հայ գործարար Ռոբերտ Բասսիլին Beeline Ինկուբատորում կհանդիպի ստարտափներին

Հոկտեմբերի 4-ին Beeline Ստարտափ Ինկուբատորը կհյուրընկալի ծագումով հայ գործարար Ռոբերտ Բասսիլին, ով կխոսի գաղափարների և դրանց իրականացման մասին։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Beeline Ինկուբատորի ֆեյսբուքյան էջից։

Ռոբերտ Բասսիլին ծագումով հայ բիզնեսմեն, ներդրող և բարերար է, ով հանդիսանում է «Ramsis Capital LLC»-ի հիմնադիրն ու տնօրենների խորհրդի անդամը:

Այսօր, ըստ Վիկիպեդիայի տվյալների, Ռոբերտ Բասսիլիի ֆինանսական ակտիվները գնահատվում են 93 մլն դոլար:

Հանդիպման լեզուն անգլերեն է:

Մուտքն ազատ է, նախնական գրանցումով՝ https://goo.gl/DgfjFE։

Share