News
01/10/2018 12:04
Հոկտեմբերի 10-ին, ժամը 16:30-ին ՀԱՊՀ-ում տեղի կունենա «Վենչուրային կապիտալ՝ կուլիսների հետևում» սեմինար, որը կվարի Index Ventures-ի տնօրեն և HIVE Ventures-ի հիմնադիր Նինա Աչաջյանը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
Ինչպե՞ս հանդիպել բարձր մակարդակի վենչուրային ընկերությունների հետ;
Ի՞նչ են փնտրում վենչուրային ընկերությունները ներկայացման մեջ;
Ինչպե՞ս են կայացվում ներդրումային որոշումները:
Աշխատանքային լեզուն՝ Անգլերեն
Մուտքն ազատ է, նախնական գրանցումը պարտադիր` http://anel.am/hy/seminar_Venture_Capital։
Միջոցառման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։