Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ServiceTitan-ը ինժեներական գրասենյակ է բացում Հայաստանում
News 02/10/2018 06:22

Սիլիկոնային հովտի ամենաարագ զարգացող ընկերություններից ServiceTitan-ը ինժեներական գրասենյակ է բացում Հայաստանում: Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին «HIVE Ventures» վենչուրային հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Դուք ձեզ համարու՞մ եք լավ ինժեներ, ով բնակվում է Երևանում։ Ուրեմն տեղեկացնենք, որ Սիլիկոնային հովտի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ «ServiceTitan»-ը, Հայաստանում գրասենյակ է բացում։ Ընկերությունը Երևանում կանցկացնի հարցազրույցներ հոկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում», – նշված է հաղորդագրության մեջ:

Հարցազրույցի մասնակցելու համար պետք է լրացնենք օնլայն թեսթը համապատասխան հաստիքների համար։

Տեղեկատվությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար պետք է անցնել նշված հղումով։