News
03/10/2018 06:58
Հոկտեմբերի 10-ին FAST հիմնադրամում HIVE Ventures-ը կանցկացնի առաջին անգամ Հայաստանում կանայք տեխնոլոգիաներում թեմայով գագաթնաժողով։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Միջոցառման նպատակն է Հայաստանում գոյություն ունեցող նմանատիպ հիմնադրամներին օգնել բարելավել դիրքերը ՏՏ ոլորտում։
Գագաթնաժողովի ընթացքում խոսնակները կխոսեն մասնավորապես ներդրումներ գրավելու առանձնահատկությունների մասին։ Ստարտափները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտում ձեռնարկատիրական նրբություններին։
Միջոցառմանը գրանցվելու համար պետք է անցնել նշված հղումով։
Մուտքն ազատ է։