Categories: News

Կանայք և տեղեկատվական տեխնոլոգիաները թեմայով առաջին գագաթնաժողով՝ Երևանում

Հոկտեմբերի 10-ին FAST հիմնադրամում HIVE Ventures-ը կանցկացնի առաջին անգամ Հայաստանում կանայք տեխնոլոգիաներում թեմայով գագաթնաժողով։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Միջոցառման նպատակն է Հայաստանում գոյություն ունեցող նմանատիպ հիմնադրամներին օգնել բարելավել դիրքերը ՏՏ ոլորտում։

Գագաթնաժողովի ընթացքում խոսնակները կխոսեն մասնավորապես ներդրումներ գրավելու առանձնահատկությունների մասին։ Ստարտափները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտում ձեռնարկատիրական նրբություններին։

Միջոցառմանը գրանցվելու համար պետք է անցնել նշված հղումով։

Մուտքն ազատ է։

Share