Categories: News

StartUp Revolution խորագրով կոնֆերանս` ուղիղ հեռարձակմամբ

Հոկտեմբերի 13-ին, Նյու Յորքի Կոլումբիա Իրավաբանական Համալսարանում տեղի կունենա Հայ-իրավաբանական միության (Armenian Bar Association) կողմից իրականացվող «StartUp Revolution – որոնք են ձեր իրավունքները և ինչպես դրանք պաշտպանել» խորագրով կոնֆերանս: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Հանդիպումը կհեռարձակվի ուղիղ հեռարձակմամբ ողջ աշխարհում։ Հայաստանում հանդիպումը կհեռարձակվի հետևյալ հասցեներով՝

Երևան – Beeline Startup Incubator (Հյուսիսային Պողոտա 4)

Գյումրի – Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն (Գայի 1)

Վանաձոր – Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոն (Շինարարների փող. 12)

Բոլոր ցանկացողները կարող են միանալ տեղական ժամանակով ժամը՝ 16:30-24:30 հոկտեմբերի 13-ին Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցկացվելիք վեբ-հեռարձակմանը։

Կոնֆերանսը բաղկացած է լինելու հետևյալ 4 թեմաների շուրջ քննարկումներից՝

-Ինչպես ստեղծել և զարգացնել սեփական startup-ը

-Ինչպես պահպանել մտավոր սեփականությունը

-Մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում գործող startup բիզնեսների համար

-Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործառույթները և ինչպես պաշտպանել սեփական առևտրային գաղտնիքը։

Օնլայն հեռարձակման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share