Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հետազոտական գրանտի համար պետք է ռոմանտիկ բաները մի կողմ դնել․ Research Day՝ ISTC-ում
News 04/10/2018 08:19

Հոկտեմբերի 4-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի ունեցավ «Հետազոտական օր․ մաս երկրորդ» (Research Day [vol. 2]) խորագրով հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին այդ ծրագրի շրջանակներում դրամաշնորհի արժանացած բոլոր հետազոտողների արդյունքները։

«Նման ձևաչափով հանիպումներ կազմակերպվում են մեր հետազոտական դրամաշնորհի մասնակիցների հաշվետվու ներկայացումների համար»,- մեզ հետ զրույցում նշեց  ISTC կենտրոնի ղեկավար Արեգ Գևորգյանը։

Այս հանդիպումը թվով երկրորդն է արդեն։

Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, ամպային, ինժեներական տեխնոլոգիաներ, բիոինֆորմատիկա ուղղություններով հետաքրքրված երիտասարդներին։

Գրանտին դիմելու համար երեք տարում բացվել է երեք հայտ, որի արդյունքում ֆինանսավորման է արժանացել 22 թիմ։

Նրա խոսքով, 8 թիմ արդեն հաջողությամբ ավարտել է ծրագիրը, և հանդիպմանը վերջիններս կստանան իրենց աշխատանքը խրախուսող վկայականները։ Մյուս 14-ն էլ կներկայացնեն իրենց ծրագրերը։

Horizon 2020 դրամաշնորհային մրցանակին արժանացած GROVF ստարտափի տնօրեն և համահիմնադիր Խաչիկ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք էլ են մասնակցել այս ծրագրին երկու տարի առաջ։

«Մեր հետազոտությունը սկսել ենք երկու տարի առաջ, և այս դրամաշնորհի օգնությամբ կարողացել ենք լավ արդյուքներ գրանցել։ Իրականում ISTC-ի հետազոտական գրանտը օգնել է մեզ հստակեցնել մեր պրոդուկտը և գաղափարի փուլից ավելի հասուն փուլի հասնել։ Քանի որ այս գրանտի համար պետք էր ռոմանտիկ բաները մի կողմ դնել և սկսել լուրջ հետազոտություններ անել»,- հավելեց մեր զրուցակիցը։

ISTC կենտրոնի ղեկավար Արեգ Գևորգյանը մեզ նաև տեղեկացրեց, որ այս ծրագիրը կունենա իր շարունակությունը։ Ինչը ենթադրում է նոր կապ հայ և ամերիկյան հետազոտողների միջև։ Այսինքն՝ այսպես հնարավորություն կստեղծվի իրականացնել համատեղ նախագծեր։

«Մենք ֆինանսավորում ենք տեղի հետազոտողին, որպեսզի վերջինս գնա և աշխատի ԱՄՆ –ում և արդյունքում համատեղ հետազոտության պրոդուկտ բերի Հայաստան։ Արդեն իսկ հասցրել ենք իրականացնել նման մի ճանապարհորդություն տեղի հետազոտողի համար։ Նա մեկնել է Մերիլենդի համալսարան՝ հետազոտություն կատարելու համար»,- հավելեց նա։

Լուսանկարը՝ ISTC ֆեյսբուքյան էջից