Categories: News

Awesome Foundation Yerevan-ը ընդունում է հայտեր

Awesome Foundation Yerevan-ը ընդունում է հայտեր։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական էջից։

«Առանց ավելորդ գլխացավի և թղթավարության յուրաքանչյուր ամիս մենք $1000-ին համարժեք դրամաշնորհ ենք տրամադրում ամսվա հաղթող նախագծին։ Միակ պահանջն է նախագծի իրականացումը»,- նշված է հայտարարության մեջ։

Awesome Foundation Yerevan դիմելու համար ստարտափները պետք է ունենան՝

-Նորարար, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որոնք միավորող են և դրական ազդեցություն ունեն,

– Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն,

– Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր բան։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը յուրաքանչյուր ամսվա վերջին օրն է:

Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։

Լուսանկարը՝ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Share