Categories: News

ArmTab` 3 պարզ քայլով․ ԴիջիԹեք 2018-ի շրջանակներում՝ մրցույթ

DigiTec2018-ի շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որի ընթացքում յուրաքանչյուր անձ հնարավորություն կունենա ստանալու հայկական ArmTab համակարգիչ՝ ընդհամենը 3 պարզ քայլով։

Մրցույթին մասնակցելու համար պարզապես պետք է՝

1. Ներբեռնել earlyone հավելվածը և ստեղծել մասնակցության կտրոն` ընտրելով Earlyone կազմակերպությունը, DigiTec2018 մասնաճյուղը և նշելով տաղավարին մոտենալու ցանկալի օրը և ժամը։

2. Այցելել DigiTec2018-ի 2-րդ հարկում գտնվող earlyone-ի տաղավարը մինչ կտրոնի վրա ընտրված ժամը և ակտիվացնել այն՝ ստանալով մասնակցության կտրոնը։

3. Շանսերը կրկնապատկելու համար տեղադրել earlyone-ի տաղավարում արված սելֆին #earlyone հեշթեգով Facebook-ում կամ Instagram-ում և ստանալ մասնակցության ևս մեկ կտրոն։

Հայտերի գրանցումը սկսվելու է հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, և ավարտվելու է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին:

Ամենահաջողակ մասնակցի անունը կհայտարարվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին՝ ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ միացմամբ:

Share