Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հայաստանում շատ թաքնված գանձեր կան. մեկնարկեց ԴիջիԹեք 2018-ը. լուսանկարներ
News 05/10/2018 12:13

ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված եռօրյա միջոցառումը՝ Դիջիթեք 2018-ը մեկնարկեց։

Եռօրյա ՏՏ տոնի բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պետական, տեղական և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ, դիվանագետներ, հյուրեր:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ Հայաստանի տեխնոլոգիական հանրությունը արդեն 14-րդ անգամն է հավաքվում, որպեսզի հերթական անգամ մեր երկիրը դիրքավորի որպես բարձր տեխնոլոգիական երկիր։

ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն էլ ցանկություն հայտնեց, որ այս միջոցառմանը մարդիկ գան ընտանիքներով՝ հայ ինժեներական ներուժին ու ապագային ականատես լինելու համար։

«Ընդհանրապես Հայաստանում շատ թաքնված գանձեր կան։ Իսկ ԴիջիԹեքն ամեն տարի միավորում է տեխնոլոգիական ընկություններին ու պատկերը լրացնում Հայաստանի մասին»,- նշեց նախարարը:

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ ավելացրեց, որ  Դիջիթեքը բոլորի համար հավասար հնարավորություններով հարթակ է, որտեղ ցանկացած ընկերություն, անկախ չափերի, կարող է ներկայացնել լուծումներ և հետաքրքիր մտքեր։

Նշենք նաև, որ միջոցառմանը ներկա էր նաև Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն, ով ողջունելով ներկաներին նշեց, որ 2019թ-ի հոկտեմբերի 6-9-ը ԱՏՁՄ-ն և WITSA-ն Հայաստանում կհյուրընկալեն ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը (WCIT 2019) և շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահին ու վարչապետին համաժողովի աջակացման համար:

ԴիջիԹեք 2018-ի շրջանակում, որը կրում է նաև «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը, պաշտոնապես մեկնարկեց նաև Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը:

ԴիջիԹեքի ցուցահանդեսի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, Engineering City, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing, Keysight Technologies, Shtigen և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է: Անցկացվում են նաև բազմաթիվ ԴիջիԼայֆ սեմինարներ: Օրակարգն՝ այստեղ: